Բաժիններ՝

Մակրոնը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել վերականգնել ազատ նավարկությունը Հորմուզի նեղուցով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ կոչ անելով այդ երկրին «անհապաղ դադարեցնել անընդունելի հարձակումները»։ Այս մասին Մակրոնը գրառում է կատարել X-ի իր էջում։

«Ես կոչ արեցի նրան անհապաղ դադարեցնել անընդունելի հարձակումները, որ Իրանն իրականացնում է տարածաշրջանի երկրների դեմ թե՛ ուղղակի, թե՛ միջնորդների միջոցով, ինչպես Լիբանանում և Իրաքում։ Ես նրան հիշեցրեցի, որ Ֆրանսիան միջամտում է խիստ պաշտպանական շրջանակներում՝ պաշտպանելու իր շահերը, իր տարածաշրջանային գործընկերների շահերը և ի նպաստ նավարկության ազատության, և որ անընդունելի է, որ մեր երկիրը թիրախավորվի»,- հեռախոսազրույցի մասին գրել է Մակրոնը։

Նա հայտարարել է, որ տեղի ունեցող իրադարձությունները քաոսի մեջ են գցում ամբողջ տարածաշրջանը, ինչը լուրջ հետևանքներ կունենա դեռ երկար տարիներ։

«Միայն նոր քաղաքական և անվտանգային շրջանակը կապահովի խաղաղություն և անվտանգություն բոլորի համար։ Նման շրջանակը պետք է երաշխավորի, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չի բերի»,- ասել է Ֆրանսիայի նախագահը՝ անդրադառնալով նաև իրանական բալիստիկ ծրագրի սպառնալիքներին։

Նա նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ազատ նավարկությունը պետք է վերականգնվի հնարավորինս շուտ։

Մակրոնը կոչ է արել նաև ազատ արձակել Իրանում ձերբակալված երկու ֆրանսիացիների, ովքեր մեղադրվում են Ֆրանսիայի ու Իսրայելի օգտին լրտեսություն անելու մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031