Հրթիռային հարվածից վնասվել է Թեհրանի հայկական թաղամասում գտնվող բնակելի շենք
Ամերիկայի և Իսրայելի կողմից Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Իրանի դեսպանության X-ի էջում կատարված գրառումից և տեսանյութից:
«Ըստ վերջին տվյալների՝ բարեբախտաբար, բնակչության շրջանում զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակների տակ»,– ասված է գրառման մեջ։
Ընդգծվում է, որ Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկն է։ Այն հայտնի է իր աշխույժ կյանքով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ստեղծման ու զարգացման մեջ զգալի դերակատարություն են ունեցել իրանահայերը։



