ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է ստացել

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանում այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական գործունեություն ծավալելու հրավեր է ստացել։

Այս մասին նշված է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս մասին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նամակն ուղարկվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ և Ռուսաստանի Դաշնության դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։

Հաղորդվում է, որ նամակը պարունակում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանն ուղղված հրավեր՝ մասնակցելու Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտարկմանը։

«ՀՀ իշխանությունները հանձնառու են ընտրություններն անցկացնել ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան՝ ազատության, արդարության և թափանցիկության ոգով»,-մասնավորապես նշված է նամակում։

ՀՀ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվելու են 2026 թվականի հունիսի 7-ին։

Տեսանյութեր

Լրահոս