Իսրայելի հարվածների պատճառով տարհանվել են Բեյրութի հարավային արվարձանները

Բեյրութի հարավային արվարձանները տարհանվել են Իսրայելի հարվածների պատճառով։ Այս մասին RT հեռուստաալիքին պատմել է նահանգապետ Մարվան Աբուդը:

Հազարավոր մարդիկ հայտնվել են փողոցում՝ առանց սննդի և կացարանի, իսկ նրանց բնակության համար հարմար վայրերն արդեն գրեթե բոլորը զբաղված են։

«Մենք որոշել ենք այստեղ՝ մարզադաշտում, ժամանակավոր տեղակայման կենտրոն բացել։ Այստեղ կարելի է տեղավորել 10 հազար մարդ։ Մենք արդեն սկսել ենք նախապատրաստումը. մեկը մյուսի հետևից բլոկներ ենք պատրաստում մարդկանց համար», – ասել է Աբուդը։

Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը հայտնել էր, որ հարվածների հետևանքով արդեն 217 զոհ կա և ևս 798 տուժած:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031