Չնայած հայ-իրանական դարավոր բարեկամությանը ՀՀ վարչապետը ոչ միայն այս օրերին չի այցելում Հայաստանում ԻԻՀ դեսպանատուն, այլև ցավակցում է բարեկամ ժողովրդին Այաթոլլա Ալի Խամենեի սպանությունից օրեր անց. Վահե Դավթյան

Վահե Դավթյանը գրում է. «Չնայած իրանա-ադրբեջանական խորքային հակասություններին ու կուտակված բազմաթիվ խնդիրներին՝ Ադրբեջանի նախագահն այսօր այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանություն ու ցավակցություն հայտնել իրանցի ժողովրդին:

Չնայած հայ-իրանական դարավոր բարեկամությանը, պատմական-քաղաքակրթական արմատներին, գեոռազմավարական շահերի օրգանական համընկմանը, տնտեսական-ենթակառաուցվածքային փոխգործակցությանը՝ ՀՀ վարչապետը ոչ միայն այս օրերին չի այցելում Հայաստանում ԻԻՀ դեսպանատուն, այլև ցավակցում է բարեկամ ժողովրդին Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի սպանությունից օրեր անց: Մինչդեռ պետք է լիներ առաջիններից մեկը:

Խոսում եմ իրանցի գործընկերներիս հետ: Մեղմ ասած՝ տարակուսած են:

Ու՝ ոչ, սա ոչ մի կապ չունի քաղաքական հաշվարկի ու պրագմատիզմի հետ:

Հարցը սուբյեկտայնության խարխլման, ինքնուրույն որոշումներ կայացնելու չկարողության մեջ է:

Հ.Գ. Լուսանկարը կհեռացնեմ մի փոքր ուշ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031