Բաժիններ՝

Մեսսիի դուբլն օգնեց «Ինտեր Մայամիին» կամային հաղթանակ կորզել «Օռլանդո Սիթիից»

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս ուժերը չափել է «Օռլանդո Սիթիի» հետ և տպավորիչ քամբեքի շնորհիվ հաղթել 4:2 հաշվով:

Առաջին խաղակեսից հետո դաշտի տերերը հաղթում էին 2:0 հաշվով. գոլերով աչքի էին ընկել Մարկո Պաշալիչն ու Մարտին Օխեդան: Սակայն ընդմիջումից հետո հյուրերը բեկեցին հանդիպման ընթացքը։ Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ դուբլի հեղինակ, ևս մեկական անգամ աչքի ընկան Մատեո Սիլվետին ու Տելասկո Սեգովիան՝ ապահովելով մայամցիների հաղթանակը։

Այս խաղից հետո «Ինտեր Մայամին» ընթացիկ մրցաշրջանում գրանցել է 1 հաղթանակ և 1 պարտություն, իսկ «Օռլանդո Սիթին» կրել է երկրորդ անընդմեջ պարտությունը։

Մարտի 7-ին կայանալիք հաջորդ տուրում «Ինտեր Մայամին» արտագնա խաղում կմրցի «Դի-Սի Յունայթեդի», իսկ «Օռլանդոն» կհյուրընկալվի «Նյու Յորք Սիթիին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս