Օտարի առաջ ծնկի գալով հարցեր լուծելը ժամանակավոր են՝ շատ կարճ, մինչև հաջորդ հարմար առիթի քեզ ընդհանրապես կսատկացնեն. Հովհաննես Ավետիսյան
Տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրել է. «Հուսով եմ շատերն են հետևում Իրանի դեմ վարվող պատերազմի բնույթին, հատկապես այս իշխանության աջակիցները և հիմա որոշ մասը կսկսի հասկանալ, որ. «իշխանության դեմ մի խոսա, գործովդ զբաղվի, գնա զենք վերցրու, կրակել սովորի, գնա սահման պահի…» կարգի զրույցները 19-րդ դարի են և 21-րդ դարում դրանք ասելը զառանցանքի կնմանի:
/Տեսնես Իրանում կա՞ն իշխանությանը սատարողներ, որ ընդդիմադիրներին հորդորում են սահման գնալ/:
Եվս մեկ անգամ ասեմ (ինձանից առաջ էլ զարգացած աշխարհում շատերը ասել են)՝ մերօրյա պատերազմներում կարող են հաղթել կամ զարգացած գիտություն կամ շատ փող (ռեսուրս) ունեցողները: Կասեք Իրանը շատ ռեսուրս ուներ. այո, Իրանի դեպքը շատ ավելի բարդ է, երկար գրելու չէ, դրա մասին զրույցներ ունեմ»:
Այլ տարբերակ գոյություն չունի. #nիkոլ-ի ընտրած տարբերակը՝ օտարի առաջ ծնկի գալով (եթե իհարկե իրենցից մեկը չէ) հարցեր լուծելը ժամանակավոր են՝ շատ կարճ, մինչև հաջորդ հարմար առիթի քեզ ընդհանրապես կսատկացնեն:
Շատ փող (ռեսուրս) չունենք, բայց զարգացած գիտություն կարող ենք ունենալ, վստահաբար կարող ենք ուժեղ պաշտպանական համակարգ ստեղծել՝ գիտության տված հնարավորություններով.
Սակայն դրա համար նախ մեր երկրի կառավարիչները մերը պիտի լինել և հետն էլ պիտի ուղեղ ունենան: Շարունակության մասին կլռեմ…



