«TRIPP-ի իրականացման շրջանակը չունի իրավական պարտադիր ուժ»… Երկաթուղի «նյե՛տու». Փաշինյան-Խաչատրյան բանավեճ

Այսօր Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով՝ ինչո՞ւ որևէ հստակեցում չկա, թե ՀՀ քաղաքացիները TRIPP-ի շրջանակներում ի՞նչ պայմաններով են օգտվելու Ադրբեջանի տարածքից։

«Արդյո՞ք տեղյակ եք, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համանման փաստաթուղթ ստորագրվելո՞ւ է, թե՞ չէ, արդյո՞ք տրամաբանական չէր, որ Վաշինգտոնում 3 նախարարներ հանդիպեին ու այդ հարցը լուծեին։

Արդյո՞ք ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստանից անցնող երկաթգծից օգտվել»,- հարցրեց Արթուր Խաչատրյանը։

Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, որ միանշանակ Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և փոխադարձ իրավունքով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից։

Կարդացեք նաև

«Նշեցիք, որ TRIPP-ի իրականացման շրջանակը չունի իրավական պարտադիր ուժ, որովհետև դա հայտարարություն է երկու կառավարությունների, նախկինում էլ դրա մասին խոսել ենք։

Տեսեք, այն, ինչ ասում էիք, որ Հայաստանը պետք է ստանա փոխադարձ առավելություններ, այդ ի՞նչ փոխադարձ առավելություն է։ Ամոթ է, որ մենք դա չենք նկատում, բայց հարգելիներս, մենք արդեն ստացել ենք այդ փոխադարձ առավելությունների մի մասը, բա որ բենզինի գինը 20 տոկոսով ընկել է, բա ցորեն է ներկրվում ՀՀ Ռուսաստանից և Ղազախստանից, ընդ որում, տարբեր ընկերությունների կողմից, դա փոխադարձ առավելություն չէ՞»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Արձագանքելով, Արթուր Խաչատրյանը շեշտեց իր հարցը, թե՝ հայերը կարո՞ղ են օգտվել երկաթգծից, ինչին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց.

«Դա կլինի այն ժամանակ, երբ երկաթուղին լինի, հիմա երկաթուղին չկա, հասկանում եք, «նյետու»»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս