Երբ Վիգենը վերադառնա Լիբանան, որդուս հարսանիքը տեղի կունենա. Վիգեն Էուլջեքջյանի կինը Հայաստանում է

Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, ժամանեց Երևան։ Նա «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես ուղևորվելու է ամուսնու մոտ՝ «Մուրացան» զինվորական հոսպիտալ։

«Ես շատ ուրախ եմ։ Ուզում եմ տեսնել Վիգենին՝ 5 տարի անց։ Ինձ համար այս պահին ամենակարևորն այն է, որ Վիգենին տեսնեմ, չեմ հավատում, որ սա իրականություն է։ Երբ Վիգենը Լիբանան հասնի, մենք անպայման մեր որդու հարսանիքը կանենք»,- նշեց Լինդան և այլևս չկարողացավ խոսել, քանի որ շատ հուզված էր։

«Զվարթնոց» օդանավակայանում նա հուզվեց` տեսնելով իրեն դիմավորելու եկած լրագրողներին ու մյուս քաղաքացիներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031