Միակ ցանկությունս ամուսնուս տեսնելն է. Վիգեն Էուլջեքջյանի կինը օդանավակայանում հուզվեց

Բաքվի գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, արդեն Հայաստանում է։

Լինդան շատ հուզված էր և լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին իր համար ամենակարևորը Վիգենին տեսնելն է։

«Մնացյալ ծրագրերի մասին անպայման կտեղեկացնեմ, չափազանց ուրախ եմ և չեմ հավատում, որ սա իրականություն է»,-լրագրողներին ասաց Լինդա Էուլջեքջյանը։

Նա հաստատեց, որ տղայի պսակադրությունն են ծրագրում. «Երբ Վիգենը Լիբանանում լինի,  պսակադրությունը տեղի կունենա»,-ասաց նա։

Իսկ թե արդյո՞ք կմնան Հայաստանում՝ պատասխանեց, որ պետք է վերդառնան Լիբանան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031