Թուրքիայում Իրանի դեսպանի հետ քննարկվել է Իրանում տիրող վիճակը
Թուրքիա-Իրան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ և Թուրքիայում իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության» պատգամավոր Քահյան Թուրքմենօղլուն հանդիպել է Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբոլլահզադեի ու նրա գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Իրանում տիրող իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքմենօղլուն նշել է, որ Թուրքիան և Իրանը երկու վաղեմի հարևաններ են, որոնք ունեն ընդհանուր սահման և այդ սահմանագիծը խորհրդանշում է ոչ միայն աշխարհագրական մոտիկություն, այլև անվտանգություն, կայունություն և փոխադարձ պատասխանատվություն։
Նա նաև նշել է, որ երկու երկրներում ներքին խաղաղության և քաղաքական կայունության պահպանումը կենսական նշանակություն ունի ոչ միայն ազգային անվտանգության առումով, այլ նաև սահմանային անվտանգության ու տարածաշրջանային կայունության տեսանկյունից։
«Թուրքիայում և Իրանում կայունության ամրապնդումն անմիջականորեն կնպաստի մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Ես կարծում եմ, որ մեր հարևան Իրանում զարգացումները պետք է ուշադիր հետևվեն ոչ միայն ներքին հավասարակշռության, այլև մեր տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և կայունության առումով»,- նշել է Թուրքմենօղլուն։
Նա նաև հավելել է, որ նման շփումները նպաստում են տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանմանը և ամրապնդում են փոխադարձ վստահությունն ու երկխոսությունը։


