Թրամփի դիմանկարը հայտնվել է Վաշինգտոնի ազգային պատկերասրահում
Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարն այժմ ներկայացված է Վաշինգտոնի ազգային պատկերասրահում։ Այս մասին Թրամփը հայտնել է Truth Social-ում։
«Այժմ ներկայացված եմ Ազգային պատկերասրահում»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Դիմանկարը սև ու սպիտակ է, ԱՄՆ նախագահը պատկերված է Օվալաձև աշխատասենյակում սեղանի մոտ կանգնած։



