Գրենլանդիայի խորհրդարանը վաղաժամկետ նիստ կգումարի կղզու վերաբերյալ Թրամփի հայտարարությունը քննարկելու համար
Գրենլանդիայի խորհրդարանը նախատեսված ժամկետից վաղ կգումարի իր նիստը՝ քննարկելու կղզու վերահսկողությունը ստանձնելու վերաբերյալ ԱՄՆ հայտարարություններին իր արձագանքը։
Ինչպես փոխանցում է «Reuters»-ը, այս մասին համատեղ հայտարարության մեջ նշել են Գրենլանդիայի խորհրդարանի հինգ քաղաքական ուժերի առաջնորդները։
««Մենք պետք է ինքներս որոշենք մեր երկրի ապագան՝ առանց այլ պետությունների միջամտության կամ շտապ որոշումներ կայացնելու նպատակով նրանց կողմից ճնշումների», – հայտարարել են նրանք՝ հավելելով, որ ձգտում են երկխոսության, հիմնված՝ դիվանագիտության և միջազգային սկզբունքների վրա։
Հանդիպման ամսաթիվը դեռևս չի նշանակվել։ Գրենլանդիայի խորհրդարանը վերջին անգամ նիստ է անցկացրել անցած տարվա նոյեմբերին, իսկ հաջորդը նախատեսված է առաջիկա փետրվարի 3-ին։
Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է տիրապետի Գրենլանդիային, որպեսզի ապագայում Ռուսաստանը կամ Չինաստանը չգրավեն ռազմավարական կարևոր և ռեսուրսներով հարուստ այդ տարածքը։



