Որպես ընկեր` Նարեկին կխնդրեմ դադարեցնել հացադուլը, իսկ որպես քաղաքական բռնաճնշումներով անցնող` կընկալեմ նաև չդադարեցնելու որոշումը. Մամիկոն Ասլանյան
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետի երկարացումը հերթական ապացույցն է, որ կալանքը դարձել է ոչ թե դատավարական միջոց, այլ պատիժ՝ առանց դատավճռի, հրապարակային հաշվեհարդարի միջոց։ Փաստարկների փոխարեն՝ ձևական արձանագրումներ, իրավունքի փոխարեն՝ քաղաքական նպատակահարմարություն։
Սա մեկ գործ չէ, այլ պարբերաբար կրկնվող վտանգավոր համակարգային պրակտիկա, երբ անհարմար խոսքը քրեականացվում է, անհարմար մարդիկ մեկուսացվում են,իսկ դատարանը վերածվում է ճնշման գործիքի։ Տուժողը միայն անհատները չեն․ տուժում են պետություն ունենալու մեր պատկերացումները և իրավունքը։
Որպես ընկեր` Նարեկին նաև կխնդրեմ դադարեցնել հացադուլը, իսկ որպես քաղաքական բռնաճնշումներով անցնող մարդ` կընկալեմ նաև նրա չդադարեցնելու որոշումը»։
