«Ինտեր»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Ատալանտա»-ին. Մխիթարյանը դուրս է եկել փոխարինման
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի խաղում Միլանի «Ինտեր»-ը արտագնա խաղում մրցեց «Ատալանտա»-ի հետ:
«Ինտեր»-ին հաջողվեց հաղթանակ տոնել նվազագույն հաշվով: Հանդիպման 65-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը: Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին: Այս տուրից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է 36 միավորով:
