Միաձայն որոշվել է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու առաջադրել Լևոն Զուրաբյանին. Արամ Մանուկյան
Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) մասնակցելու է 2026թ. խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Նա նշեց, որ նախընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, որն էլ իրենց վարչապետի թեկնածուն է։
«Այն սովորական ընտրություն չէ, խորհրդարան մտնելու խնդիր չէ: Մեր երկիրը գտնվում է վտանգավոր ինքնիշխանության կորստի փուլում: Մենք կորցնում ենք մեր պետականությունը, և այս փուլում բոլոր նրանք, ովքեր խորհրդարան մտնելու խնդիր են դնում, նպաստում են իշխանության վերարտադրմանը:
Մեր խնդիրը շատ ավելի հավակնոտ է, մեծ խնդիրը շատ ավելի մեծ է, մենք մտնում ենք քաղաքական պայքարի մեջ առավելագույնը կազմելու մեծ դաշինք, որով հնարավոր լինի երկիրը փրկելու»,- նշեց Արամ Մանուկյանը:
