Նախագահ Սերժ Սարգսյանը ապացուցել է, որ ՀՀ և Արցախի շահը պատվով սպասարկել է թե՛ պաշտոնական նամակներում, թե՛ բանակցություններում, և թե՛ հրապարակային ասուլիսներում. Էդուարդ Շարմազանով
«Ղարաբաղյան խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար։ Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է։ Խնդիր լուծումն այդ իրավունքի հարգումն ու ապահովումն է. Սերժ Սարգսյան,օգոստոսի 10, 2016, – Ֆեյսբուքյան իր էջում Երրորդ Նախագահի խոսքերն է հիշեցրել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել,– Հ.Գ. Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին նամակ գրելուց ընդամենը 5 օր հետո ՌԴ նախագահի հետ համատեղ ասուլիսում հստակ հայտարարել է,որ Արցախի խնդրի լուծումը պետք է լինի ինքնորոշման իրավունքի ապահովման միջոցով։
Նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ ապացուցել է, որ ՀՀ և Արցախի շահը պատվով սպասարկել է թե՛ պաշտոնական նամակներում, թե՛ բանակցություններում, և թե՛ հրապարակային ասուլիսներում, ԵԱՀԿ ՄԽ երկիր ՌԴ նախագահի հետ համատեղ ասուլիսում։
Պատիվ էր և պատիվ է լինել նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական թիմի՝ Հանրապետական կուսակցության համեստ ներկայացուցիչ»։
