Բաժիններ՝

«Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից երեք ամիս է անցել։ Վալոդյա Գրիգորյանի դուստրը հուզիչ գրառմամբ դիմել է իր հայրիկին։

«Երեք ամիս է անցել Պապ և կյանքը ուղղակի կորցրել է բոլոր գույները: Մենք ամեն օր սպասում ենք քո վերադարձին։

Այսօր Տոման ձմեռ պապիկին նամակ էր գրում ու ասեց.

-Ձմեռ պապիկ դու Աստված պապիկի մոտ կարողանում ես գնալ` խնդրում եմ կասես, որ իմ պապային լավ նայեն, որ չարը չկարողանա Պապայիս բան ասի…

Չեմ ուզում ուղղակի գիտակցեմ, որ սա է այն իրականությունը որում մենք ապրում ենք…
Անսահմա՜ն սիրում և կարոտում ենք քեզ մեր անփոխարինելի Պապա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031