Թուրքիայի ու Ադրբեջանի փոխադարձ ներդրումների ծավալը գերազանցել է 40 մլրդ դոլարը

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և առևտրի նախարար Օմեր Բոլաթը Բաքվում մասնակցում են Թուրքիա-Ադրբեջան երկրորդ ներդրումային ֆորումին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այն կազմակերպվել է Ադրբեջանի արտահանման և ներդրումների խթանման գործակալության (AZPROMO) և թուրք-ադրբեջանական գործարարների և արդյունաբերողների ասոցիացիայի (TÜİB) կողմից, աջակցվում է երկու երկրների տնտեսության և առևտրի նախարարությունների կողմից։

Ֆորումին մասնակցում են նաև երկու երկրների ընկերությունները ներկայացնող ավելի քան 500 գործարար։ Օմեր Բոլաթը հայտնել է, որ Ադրբեջանի հետ փոխադարձ ներդրումների ծավալը գերազանցել է 40 մլրդ դոլարը, իսկ առևտրի ծավալը հասնում է ռեկորդային 8 մլրդ դոլարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031