Իսրայելի համար Թուրքիան 8-րդ ճակատն է. Jerusalem Post

Իսրայելական «Jerusalem Post» թերթը վերլուծական հոդված է հրապարակել թուրք-սիրիական հարաբերությունների և Թուրքիայից եկող սպառնալիքի մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ թերթի՝ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի քաղաքական և ռազմական ղեկավարությունը նշում է, որ երկիրը սպառնալիքի տակ է յոթ տարբեր ճակատներից ու հավելվել է, որ այդ սպառնալիքներին ավելացվում է 8-րդ ճակատը՝ Թուրքիան, որը ավելի ու ավելի վտանգավոր դառնում։

Մասնավորապես նշվել է, որ մոտ 20 տարի առաջ Թուրքիան Իսրայելի մտերիմ դաշնակիցն էր, բայց Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության գալուց հետո Իսրայելի համար հայտնվել է «բացահայտ թշնամու» դիրքում։

Թուրքիայի կոշտ դիրքորոշումը Իսրայելի, Կիպրոսի Հանրապետության և Հունաստանի նկատմամբ հիմնված է երեք հիմնարար տարրերի վրա՝ կրոնական աշխարհայացք, ազգայնական/ազգայնամոլական մոտեցում և տարածաշրջանային տերություն լինելու ձգտում: Նշվում է, որ այդ դիրքորոշումը «չի կարող պայմանավորված լինել միայն Էրդողանի անձով, այլ դրա արմատները ձգվում են ավելի քան մեկ դար։

Ըստ «Jerusalem Post»-ի՝ երկար տարիներ Թուրքիայի կոշտ դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ հիմնականում մնացել է բանավոր մակարդակում, այնուամենայնիվ վերջին երկու տարիների ընթացքում «Անկարայի հակաիսրայելական դիրքորոշման մեջ նկատվել է արմատականացում, որը ներառում է ռազմական հակամարտության հնարավորություն»։

Իսրայելը գիտակցում է Թուրքիայից եկող հնարավոր սպառնալիքը, սակայն անմիջական հակամարտության հավանականությունը ներկայումս համարվում է ցածր՝ ԱՄՆ-ի հավասարակշռող դերի պատճառով։ Այնուամենայնիվ շեշտվում է, որ հակամարտության հետևանքները կլինեն «չափազանց ծանր»։ Նշվում է նաև, որ Թուրքիան ունի հզոր և ժամանակակից նավատորմ ու կարող է այդ կարողություններով ծովային շրջափակում սահմանել Իսրայելի դեմ։

Ըստ թերթի, ակնհայտ է այն տեսակետը, որ Իսրայելը պետք է խորացնի ռազմական և ռազմավարական համագործակցությունը Կիպրոսի և Հունաստանի հետ՝ Թուրքիայից եկող հնարավոր սպառնալիքների դեմ, քանի որ Կիպրոսն ու Հունաստանը նույնպես ունեն նմանատիպ անվտանգային մտահոգություններ Անկարայի քաղաքականության վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031