Հայկ Սարգսյանը (Շիշ բռնող) ցուցակից դուրս է մնացել․ վարչությունը մերժել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ վարչությունը, ինչպես գիտեք, ավարտել է պատգամավորության թեկնածուների հայտերի հավաքագրումը եւ անցած շաբաթվանից քասթինգ է իրականացնում` կանչում են, հարցեր տալիս, անկետաներ ուսումնասիրում։ Նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած 380 թեկնածուների մի մասն արդեն անցել է 20 հոգանոց վարչության «քավարանով»։ Տեղեկացանք, որ արդեն մի քանիսին «կտրել» են քննությունից։

Հարցաքննությունից հետո վարչության անդամները քվեարկում են՝ ընդգրկե՞լ թեկնածուին ցուցակում, որ ներկայացվի ՔՊ համաժողովին, թե՞ ոչ։ Մեզ ասացին, որ դուրս է մնացել «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանը, որի անունը կապվում է քրեական ենթամշակույթ կրողների եւ աղմկոտ պատմությունների, մասնավորապես` հայտնի հեղինակություն Չաղ Ռուստամի հետ: Ասում են՝ վարչությունից ընդամենը 3 հոգի է կողմ եղել, որ նրա անունն ընդգրկվի ցուցակում, մյուսները մերժել են։

Մյուս մերժվածը գյումրեցի Կարեն Սարուխանյանն է, որին անցած տարի Փաշինյանն ուղարկել էր նարկոտիկի թեստ հանձնելու: Օրեր առաջ մենք փորձեցինք Կարեն Սարուխանյանի հետ զրուցել վարչության քասթինգից, սակայն նա կտրականապես հրաժարվեց որեւէ բան ասել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031