Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները չեն նպաստում ուկրաինական հակամարտության ավարտվելուն
Եվրոպացի առաջնորդների կողմից ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ուղիների շուրջ քննարկումներն անարդյունավետ են:
Politico թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
«Դրանք արդյունքներ չեն տալիս։ Մենք խոսում ենք Ուկրաինայի մասին։ Նրանք շատ են դատողություններ անում, բայց կոնկրետ արդյունքներ չեն տալիս։ Իսկ պատերազմը պարզապես շարունակվում է», – ասել է նա՝ խոսելով եվրոպացի առաջնորդների մասին:
Թրամփն ընդգծել է, որ ինքը հավանում է նրանց, և ինքը թշնամիներ չունի Եվրոպայում, բայց շատ առումներով նրանք «գլուխ չեն հանում իրենց աշխատանքից»։
ԱՄՆ-ի նախագահն իր եվրոպացի գործընկերներին որակել է «թույլ» և նշել, որ, ինչպես իրեն թվում է, նրանք չգիտեն, թե ինչ են անում։
