Երկրում կալանավորումների աճի, բռնnւթյունների տարբեր դրսևորումների և իշխանության հրահրած ատելnւթյան ֆոնին անընդհատ նոր մարդիկ են թիրախավորվում․ Տիգրան Աբրահամյան
Մեդիայի դեմ ոտնձգությունների և ազատ խոսքի սահմանափակումների շրջանակներում շուրջ մեկ ամիս է, ինչ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը բանտում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունն էլ գիտի, որ առաջադրված կեղծ մեղադրանքով տղաներին բանտում երկար պահելու հնարավորություն չունի, սակայն ինչ հնարավոր է, անում են:
Երկրում կալանավորումների աճի, բռնությունների տարբեր դրսևորումների և իշխանության հրահրած ատելության ֆոնին անընդհատ նոր մարդիկ են թիրախավորվում, որի հիմքում օկուպացիոն իշխանությանը ոչ հաճելի խոսքի արտահայտումն է»,-գրել է նա։
