Բաժիններ՝

Սիրիացիների վստահությունը վայելող երկրների շարքում Թուրքիան 3-րդն է

Arab Barometer-ի և RMTeam International-ը Սիրիայում Ահմեդ ալ-Շարայի նախագահության օրոք անցկացրել են առաջին սոցհարցումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 17-ն անցկացվել են սոցհարցումներ 1229 քաղաքացիների շրջանում։ Հարցումն իրականացվել է քրդերեն և արաբերեն։

Հարցման մասնակիցները պատասխանել են, թե որ երկրներին են ավելի շատ վստահում։ Սիրիացի ժողովրդի կողմից ամենաշատ վստահություն վայելող երկրների ցանկը գլխավորում է Սաուդյան Արաբիան (87%), 2-րդ տեղում Կատարն է (83%), իսկ 3-րդ տեղում՝ Թուրքիան (73%)։

Եվրամիությունը ստացել է վստահության 70%-ը, իսկ Միացյալ Նահանգները 66%-ով 5-րդ տեղում է։

Մասնակիցները նաև պատասխանել են այն հարցին, թե վստահում են արդյոք ալ-Շարային ու նրա կառավարությանը։ Հարցվածների 81%-ը վստահություն է հայտնել նախագահին, 71%-ը՝ կառավարությանը։ Այնուամենայնիվ, Լաթաքիայում, Տարտուսում և Սվեյդայում, որտեղ կենտրոնացված է ալավիական և դրուզական բնակչությունը, կառավարության նկատմամբ վստահությունը ցածր է եղել՝ 36 %։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031