Ռուսաստանում ստեղծվել են անօդաչու համակարգերի զորքեր
Ռուսաստանում ստեղծվել են անօդաչու համակարգերի զորքեր, ձևավորվել են հաստիքային գնդեր:
Այս մասին հայտնել է անօդաչու համակարգերի զորքերի փոխհրամանատար Սերգեյ Իշտուգանովը։
«Ձևավորվել են հաստիքային գնդեր և այլ ստորաբաժանումներ», – ասել է Իշտուգանովը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում։
Գնդապետը պարզաբանել է, որ անօդաչու համակարգերի զորքերի համար արդեն որոշվել է կազմակերպչական հաստիքային կառուցվածք և նշանակվել է պետ։ Իշտուգանովն ասել է, որ ամբողջ երկրում ստեղծվել են ռազմական կառավարման մարմիններ։

