Հովհաննավանքը գրավելու, Եկեղեցին վերացնելու պայքարին միացել են մեր տղերքի մասունքները ամիսներով պադվալներում պարկերի մեջ պահողը, հաղթանակ քարոզած ստախոսը… Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Հետաքրքիր է, չէ՞, որ այսօր Հովհաննավանքը գրավելու ու եկեղեցին փաստացի գրավելու, հետո այն վերացնելու պայքարին միացել են, օրինակ` մեր տղերքի մասունքները ամիսներով պադվալներում պարկերի մեջ պահողը, մեզ բոլորիս օրեր ու շաբաթներ հաղթանակ քարոզած ստախոսը, Շուշին դժգույն ու ադրբեջանական համարողը, Արցախի հայկական եկեղեցիները ոչնչացնողների դեմ չխոսողն ու փաստացի էդ ոչնչացումը արդարացնողը:
Էսքանը հիշելը բավարար է հասկանալու համար, թե ինչ են անում դե-ֆակտո իշխանական խմբավորումը և ով է շահառուն այս ամենի: Այսօր ազգային եկեղեցու դեմ այս սրբապիղծ գրոհը տոնում են Թուրքիայում ու Ադրբեջանում»:

