Կավելաշվիլին Թրամփին առաջարկել է Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները սկսել մաքուր էջից

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանն առաջարկել է երկրների միջև հարաբերությունները սկսել մաքուր էջից։

«Ես ԱՄՆ նախագահին հայտնեցի, որ եկել է ժամանակը մեր հարաբերություններն սկսելու մաքուր էջից, ինչին ի պատասխան նա ասաց, որ հետևողական կլինի այդ հարցում և խոստացավ, որ անպայման կվերադառնա այս թեմային և կկապվի ինձ հետ: Կսպասենք պատասխանի»,- լրագրողներին ասել է Կավելաշվիլին՝ ամփոփելով Նյու Յորք կատարած այցի արդյունքները։

Վրաստանի ղեկավարը հավելել է, որ Նյու Յորքում հանդիպել է նաև ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930