
Իրանի հետախուզությունն Իսրայելի ռազմական և միջուկային օբյեկտների վերաբերյալ գաղտնի տվյալներ է ստացել

ազմական օբյեկտների, այդ թվում՝ անձնակազմի և գիտնականների մասին գաղտնի տեղեկատվության լայն շրջանակ, հայտարարել է Իսլամական Հանրապետության հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը։
«Երկիր բերված նյութերը ներառում են միլիոնավոր էջեր՝ արժեքավոր տեղեկատվությամբ Իսրայելի ռազմական և միջուկային նախագծերի, դրանց արդիականացման, Միացյալ Նահանգների և մի քանի եվրոպական երկրների հետ համատեղ ծրագրերի, ինչպես նաև միջուկային զենքի մշակմանը ներգրավված հրամանատարական կառուցվածքի և անհատների մասին», – ասել է նա Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Ըստ Խատիբի՝ հետախուզությունը ձեռք է բերել 189 իսրայելցի մասնագետների ամբողջական պրոֆիլներ, այդ թվում՝ անուններ, անձնական տեղեկություններ և հասցեներ, ինչպես նաև գաղտնի կրկնակի նշանակության օբյեկտների կոորդինատներ։ Այս օբյեկտները հետագայում ոչնչացվել են իրանական հրթիռներով՝ հունիսին Իսրայելի հետ այսպես կոչված «12-օրյա պատերազմի» ժամանակ։
Նախարարը նշել է, որ շատ իսրայելցիներ կամավոր համագործակցել են Թեհրանի հետ՝ կամ ֆինանսական պատճառներով, կամ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ անձնական թշնամանքից ելնելով։
Tasnim լրատվական գործակալությունը հրապարակել է փաստաթղթերի և տեսագրությունների կադրեր, որոնք իրանցի գործակալները նկարահանել են Իսրայելի Դիմոնայի մոտ գտնվող միջուկային օբյեկտում։