
Նաիր Տիկնիզյանը սերբական անձնագիր է ստացել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան և սերբական «Ցրվենա Զվեզդա»-ի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը պաշտոնապես ստացել է սերբական անձնագիր:
Այս մասին գրում են սերբական ԶԼՄ-ները:
Այս տարվա հունիսին 26-ամյա Տիկնիզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ից տեղափոխվել էր «Ցրվենա Զվեզդա»: Մինչ այս Տիկնիզյանը սերբական ակումբի կազմում մասնակցել է 10 խաղի ու դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Սերբիայի անձնագիր ստանալուց հետո Տիկնիզյանը լեգիոներ չի համարվի Սերբիայի առաջնությունում, որտեղ առանց Եվրամիության անձնագրի միաժամանակ կարող են լինել առավելագույնը չորս ֆուտբոլիստներ:
Նաիր Տիկնիզյանը Հայաստանի հավաքականում է 2023 թվականից: