Ընտրությունները Փաշինյանը վերածելու է կենաց ու մահվան կռվի, չխորշելով երկիրը ներքաշել արյան ու քաղաքացիական բախումների մեջ․ Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եվ Հայաստանի Հանրապետության, և նրա քաղաքացիների, և ընդդիմության ու անգամ ՔՊ կուսակցության շահերից բխող մեկ լուծում կա. դա սահմանադրական եղանակով խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելն ու տուն ճանապարհելն է:

Մնացած բոլոր եղանակները, ընտրությունները ներառյալ, Նիկոլ Փաշինյանը վերածելու է կենաց ու մահվան կռվի, չխորշելով իր անձնական իշխանությունը պահելու համար երկիրը ներքաշել արյան ու քաղաքացիական բախումների մեջ՝ բազմապատկելով այդ կերպ նաև արտաքին ագրեսիայի հավանականությունը:

Ես հուսով եմ, որ պառլամենտական ընդդիմությունն այս տարրական բանը գիտակցում է:

Դրանից հետո արդեն կասկած չունեմ, որ հանրային լայն ճնշումը կդառնա իրողություն, ինչը կստիպի ՔՊ խմբակցության պատգամավորներին, իսկ նրանց մեծ մասը Նիկոլի ձեռքում պարզ պատանդներ են, անցնելու ժողովրդի կողմն ու իրենց մեկ քվեարկությամբ կանխելու Հայաստանի կործանումը:

Հ.Գ. Կասկած չկա, որ վարչապետի պաշտոնից հեռացված Փաշինյանն անգամ նվազագույն 80 հոգին չի կարողանալու ճարել՝ սեփական ցուցակով ընտրություններին մասնակցելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930