Բաժիններ՝

Ղազախստանի նախագահն առաջարկում է երկպալատ խորհրդարանը վերացնելու հարցով հանրաքվե իրականացնել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը առաջարկել է երկրում իրականացնել խորհրդարանական բարեփոխումներ և ստեղծել միապալատ խորհրդարան՝ ներկայիս երկպալատ խորհրդարանի փոխարեն։ Այս մասին նախագահը հայտարարել է Ղազախստանի ժողովրդին ուղղված իր ուղերձում։

Տոկաևը նշել է, որ հարցը լուրջ է, ուստի կարիք չկա այս հարցում հապշտապ որոշումներ կայացնել ու անհրաժեշտ է այն լայն քննարկման դնել՝ հատկապես քաղաքացիական հասարակության ներսում։ Ղազախստանի նախագահի կարծիքով՝ հարցի քննարկումը առնվազն մեկ տարի կարող է տևել։

«Դրանից հետո 2027 թվականին կարելի է համազգային հանրաքվե իրականացնել, իսկ հետո անհրաժեշտ փոփոխությունները մտցնել Սահմանադրության մեջ։ Ես բազմիցս եմ ասել, որ պետության համար ճակատագրական բոլոր հարցերը պետք է որոշվեն ժողովրդի համաձայնությամբ»,- նշել է նա։

Տոկաևը հայտնել է նաև, որ երկրում կստեղծվի արհեստական բանականության հարցերով նախարարություն, որը գլխավորելու է փոխվարչապետը։ Ղազապստանի նախագահի խոսքով՝ տնտեսության բոլոր ճյուղերի մոդեռնիզացիայի համար հարկավոր է արհեստական բանականության զանգվածային ներդրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930