Բաժիններ՝

Իսպանիան օդային և ծովային փոխադրումների սահմանափակումներ կմտցնի Իսրայելի դեմ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն սեպտեմբերի 8-ին հայտարարել է, որ իր կառավարությունը մեծացնելու է ճնշումն Իսրայելի դեմ՝ արգելելով այդ երկրի հետ կապ ունեցող նավերն ու ինքնաթիռները, որոնց զենք են տեղափոխում, մուտք գործել իսպանական օդային կամ ջրային տարածք։ 

Այս մասին հայտնում է Reuters-ը։Սանչեսը տեղեկացրել է, որ Իսպանիայի կառավարությունը մեծացնելու է Պաղեստինին հատկացվող օգնությունը ու մտադիր է էմբարգո սահմանել իսրայելական այն արտադրանքների վրա, որոնք կարտադրվեն Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքներում։

«Մենք հուսով ենք, որ այս միջոցները հավելյալ ճնշում կլինեն վարչապետ Նեթանյահուի և նրա կառավարության նկատմամբ՝ ինչ-որ ձևով մեղմելու պաղեստինցի ժողովրդի կրած տառապանքները»,- նշել է նա։

Իսպանիան նաև արգելելու է մուտքը երկիր ցանկացած մեկի համար, ով ուղղակիորեն մասնակցում է Պաղեստինում իրականացվող գործողություններին, որոնք Սանչեսն անվանել է «ցեղասպանություն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս