
Կուբան ԱՄՆ գործողությունները Կարիբյան ավազանում լուրջ սպառնալիք է համարում տարածաշրջանի անվտանգության համար

ԱՄՆ ռազմական գործողությունը Կարիբյան ավազանում լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար:
«Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը միջուկային զենքից զերծ և խաղաղության գոտի են», -X-ի իր էջում գրել է Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը՝ նշելով, որ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազնի պետությունների միություն պարտավոր է պաշտպանել այդ նվաճումները, որոնց իր գործողություններով սպառնում է ԱՄՆ-ն։
Reuters գործակալության տվյալներով՝ օգոստոսի 19-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի երեք էսկադրային ականակիրներ (USS Gravely, USS Jason Dunham և USS Sampson) ուղարկվել են Կարիբյան ավազանի հարավային մաս՝ Վենեսուելայի ափերի մոտ՝ «թմրակարտելների դեմ պայքարի գործողություններ իրականացնելու համար»:
Հաղորդվել է նաև USS Newport News ատոմային սուզանավի, USS Lake Erie հրթիռակիր հածանավի, դեսանտային նավերի և 4,5 հազար զինծառայողնրի տեղափոխման մասին։ Սեպտեմբերի 2-ին Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը միջազգային ջրերում գործողության ընթացքում սպանել են վենեսուելական թմրակարտելի 11 անդամի: