Բաժիններ՝

ԱՀԿ-ն հորդորում է Աֆղանստանին վերացնել սահմանափակումները հումանիտար կազմակերպությունների կին աշխատողների նկատմամբ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դիմել է Աֆղանստանի թալիբ իշխանություններին ՝ վերացնելու երկրում հումանիտար կազմակերպություններում աշխատող աֆղան կանանց նկատմամբ գործող սահմանափակումները՝ մասնավորապես թույլ տալով նրանց  ճամփորդել առանց տղամարդու ուղեկցության, ինչպես նաև թույլ տալ աջակցել վերջին հզոր երկրաշարժից հետո օգնության կարիք ունեցող կանանց։

«Այժմ մեծ խնդիր է դառնում այս վայրերում կանանց անձնակազմի պակասը»,- Reuters-ին ասել է Աֆղանստանում ԱՀԿ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մուքթա Շարման՝ նշելով, որ այս տարածքներում բուժանցնակազմի շուրջ 90 տոկոսը տղամարդիկ են, իսկ մնացած 10 տոկոս կանայք հիմնականում բուժքույրեր են, այլ ոչ թե լուրջ վնասվածքների հետ աշխատելու կարողություն ունեցող կանայք։

Սա խոչընդոտում է կանանց նորմալ բուժօգնության տրամադրման հնարավորությունը, քանի որ շատ կանայք խուսափում են առնչվել տղամարդ բժիշկների հետ ու չեն կարողանում միայնակ գնալ բուժօգնության հետևից։

Շարման հատուկ ընդգծել է նաև աֆղան կին բժիշկների պակասն այն բանից հետո, ինչ Աֆղանստանում իշխանության գալուց հետո թալիբներն արգելեցին կին ուսանողներին կրթություն ստանալ ավագ դպրոցներում ու համալսարաններում։ Սեպտեմբերի 1-ին Աֆղանստանում գրանցված 6 մագնիտուդով երկրաշարժի ու հետցնցումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 3600 մարդ, հազարավոր մարդիկ մնացել են անտուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930