Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել Գազայի հարցով շուտափույթ բանակցություններ սկսել

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու բոլոր պատանդների ազատ արձակման հարցը։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։

«Մենք միջնորդների միջոցով ամերիկյան կողմից ստացել ենք որոշ գաղափարներ՝ հրադադարի համաձայնագրի հասնելու համար»,- նշվել է հայտարարության մեջ։

ՀԱՄԱՍ-ը նաև նշել է, որ «ողջունում է անկլավում ագրեսիայի դադարեցմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն»։

Շարժումն իր պատրաստակամությունն է հայտնել անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու բոլոր պատանդների ազատ արձակման հարցը՝ պատերազմի ավարտի վերաբերյալ հստակ հայտարարության, Գազայի հատվածից իսրայելական զորքերի լիակատար դուրսբերման և անկախ պաղեստինցիներից Գազայի հատվածը կառավարելու կոմիտե ստեղծելու դիմաց, որը անմիջապես կսկսի գործել: 

ՀԱՄԱՍ-ը նաև նշել է երաշխիքների անհրաժեշտության մասին, որով Իսրայելը կկատարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, որպեսզի չկրկնվեն նախկինում մերժված կամ չեղյալ հայտարարված համաձայնագրերի փորձը: 

Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր, որ ՀԱՄԱՍ-ն ընդունի Գազայի հատվածում հակամարտության կարգավորման իր պայմանները և ընդգծել էր, որ սա «վերջին նախազգուշացումն» է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930