Բաժիններ՝

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները վարչապետին վստահություն հայտնելու քվեարկություն կիրականացնեն

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում սեպտեմբերի 8-ին օրենսդիրները կմասնակցեն վարչապետ Ֆրանսուա Բայրուի հանդեպ վստահության քվեարկությանը։ 

Բայրուն օգոստոսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովում կկայանա կառավարության վստահության շուրջ քվեարկություն։ Դրա նպատակն է՝ ստանալ մանդատ ժողովրդականություն չվայելող տնտեսական բարեփոխումներն անցկացնելու համար, որոնք նախատեսում են խիստ խնայողություններ պետական ​​բյուջեի դեֆիցիտը կրճատելու նպատակով։

Վարչապետի մտահղացմամբ, անհրաժեշտ է պարզաբանել քաղաքական ուժերի վերաբերմունքը նրա տնտեսական ուղեգծի նկատմամբ։ Անվստահության քվեի դեպքում կառավարությունը հրաժարական կտա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930