Բաժիններ՝

Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Mercedes»-ը

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:10-ի սահմաններում Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են շտապօգնության և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շտապօգնության վարորդը ասում էր, որ ինքը կանչով հիվանդ տեղափոխելիս է եղել ու լուսային ու ձայնային ազդանշանները միացված են եղել, իսկ Mercedes-ի վարորդը հակառակն էր պնդում, որ ձայնային ազդանշանները միացված չեն եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930