
Աննա Հակոբյանը պատրաստվում է կարդալ Էրդողանի գիրքը

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավարտեցի Մել Ռոբինսի «The Let Them Theory»-ն, որը թարգմանվել է աշխարհի 50 լեզուներով եւ վեց ամսում, վաճառվելով շուրջ 6 միլիոն օրինակ, դարձել է 2025 թվականի բեսթսելլերը։
Այսօր սկսեցի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի «The Governance of China» գիրքը։
Կարծում եմ` ավելի դանդաղ կկարդամ, քան «The Let Them Theory»-ն։ Բայց իմ առջև նպատակ եմ դրել այն ավարտել մինչեւ օգոստոսի վերջ։
Վերջին 2-3 տարվա ընթացքում ընթերցել եմ քաղաքական գործիչների կամ մերձքաղաքական հեղինակների մի շարք գրքեր, օրինակ՝
1. Էմմանուել Մակրոնի «Հեղափոխություն»
2. Ջասթին Տրյուդոյի «Ընդհանուր հայտարար»
3. Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը»
4. Յան-Վերներ Մյուլլերի «Ինչ է պոպուլիզմը»
5. Փոլ Ռ. Իգնեշիուսի «Հիմա մասամբ գիտեմ»
Հաջորդ գիրքը, որ կկարդամ Սի Ծինփինինը ավարտելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանի «A Fairer World is Possible» գիրքն է։
Կրթվելը նորաձեւ է❤️
🔜 Մեր բարեկամներին եւ հարեւաններին ավելի լավ ճանաչելու\հասկանալու համար
🔜Մեր դարավոր խնդիրները մեր երեխաների ուսերին չթողնելու համար
🔜Մտածելակերպի դրական փոփոխության համար
🔜Կյանքի որակի բարելավման համար
🔜Առողջ հասարակություն ձեւավորելու համար
🔜Ամուր պետություն ունենալու, նոր հայրենիք վերածնելու համար
🔜Ինքնավստահություն ձեռքբերելու համար
🔜Կրթվելը վարակիչ դարձնելու համար
🔜Հաջողությունների հասնելու համար
🔜Նորարար տեխնոլոգիաներին տիրապետելու համար
🔜Մեր հոգեկերտվածքը հղկելու, մարդասիրությունը առաջ մղելու համար
🔜Նախաձեռնողական լինելու համար
🔜Հմտությունների կատարելագործման համար
🔜Սեփական դիրքը հասարակությունում բարելավելու համար
🔜Ինքնաճանաչման համար
🔜Ընտանիքի համար
🔜Գիտելիքը հոգու եւ մտքի հետ ուղիղ կապելու համար
🔜Երաշխավորված կյանք ունենալու համար
‼️ Կիրթ մարդը հոգս չի դառնում ուրիշների համար։
2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄՏՔԻ ԵՒ ՀՈԳՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ❤️💙🧡
✔️2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՆՈՐՈՎԻ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ❤️💙🧡
✔️2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ՎԱԽԵՐԸ ԵՒ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՆՈՐԱՎՁԵՒՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՏԱՐԻ❤️💙🧡»։