Հարավային Կովկասում անօրինական աշխարհաքաղաքական ծրագրերը Իրանի կողմից կոշտ արձագանքի կարժանանան. Վելայաթի

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին զգուշացրել է տարածաշրջանային և միջազգային դերակատարներին փորձեր չկատարել՝ վերակենդանացնելու, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի նախագիծը։ Նա ընդգծել է, որ Իրանը լուռ չի մնա իր ազգային կամ տարածաշրջանային շահերին սպառնացող որևէ վտանգի դեպքում։ Այս մասին հաղորդում է Tehran Times-ը։

Արձագանքելով, այսպես կոչված, միջանցքի ծրագիրը խթանելու նորացված ջանքերին՝ Վելայաթին զգուշացրել է, որ Հարավային Կովկասում անօրինական աշխարհաքաղաքական փոփոխություններ պարտադրելու ցանկացած քայլ կհանգեցնի Իրանի կողմից խիստ արձագանքի։

«Իրանն անտարբեր չէ իր սեփական շահերի կամ տարածաշրջանի կայունության նկատմամբ։ Ցանկացած կառավարություն՝ լինի այն տարածաշրջանից կամ դրանից դուրս, որը կփորձի կրկնել անցյալի անհաջող փորձերը, կհանդիպի Իսլամական Հանրապետության կոշտ արձագանքին», – գրել է պաշտոնյան սոցիալական ցանցերում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031