
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական կայան

Թուրքական «Türkiye gazetesi» լրատվական կայքի լրագրող Յեշիմ Էրասլանը մանրամասներ է հայտնել Սոմալիում կառուցվելիք տիեզերական կայան վերաբերյալ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Նա նշել է, որ տիեզերական բազան կկառուցվի Հնդկական օվկիանոսի ափին՝ 900 քկմ տարածքի վրա։ Կառուցումը կիրականացվի Թուրքիայի տիեզերական գործակալության (TUA) կողմից։ Ըստ նախնական տվյալների՝ նախագիծը կարժենա 350 մլն դոլար։
Նշվում է, որ տվյալ բազան կօգտագործվի ոչ միայն տիերզերական հրթիռների արձակման, այլ նաև հեռահար հրթիռների փորձարկումների համար։ Նախատեսվում է, որ տիեզերակայանի շինարարությունը կսկվի առաջիկայում և կավարտվի 2 տարվա ընթացքում։