Բաժիններ՝

JLo-ի համերգը կարող եք վայելել, հիանալ, զմայլվել, (ըստ ճաշակի…), բայց ոչ մի դեպքում իրավունք չունեք հայ կանանց «հորդորել» օրինակ վերցնել, կամ հետևել նրան. Հասմիկ Պապյան

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«JLo-ի համերգը կարող եք վայելել, հիանալ, զմայլվել, (ըստ ճաշակի…), բայց ոչ մի դեպքում իրավունք չունեք հայ կանանց «հորդորել» օրինակ վերցնել, կամ հետևել նրան։

Հայ կինը գաղթի ճանապարհին իր կռնակին մագաղաթներ ու գրքեր է կրել, 90-ական թվականների անլույս,անջուր և ցուրտ տարիներին երեխաներին օսլայած, ձյունաճերմակ շապիկներով ամեն առավոտ դպրոց է ճանապարհել, մոտ մեկ տարի շրջափակված Արցախում ընտանիքի համար կերակուր հայթայթել, սփոփել և ուժ է տվել, ոչ թե ողջ կյանքում առանց դադարի «բռնացել» է իր մարմնի և հոգու վրա, օրերով դուրս չգալով «ֆիթնես» սրահներից…

Դեռ մեծ հարց է, ո՞վ ումից և ի՞նչ պետք է սովորի…»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031