Բաժիններ՝

Մահացել է խորհրդային նշանավոր կինոռեժիսոր Էլդար Շենգելայան

Կյանքի 93-րդ տարում մահացել է խորհրդային և վրացական կինոյի նշանավոր անուններից, կինոյում մեծ վաստակի համար խորհրդային և վրացական գրեթե բոլոր պատվո արժևորումներին արժանացած կինոռեժիսոր Էլդար Շենգելայան։

Այս մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունն ու հավելում՝ Շենգելայան նաև Հայաստանի ու հայ կինոյի մեծ բարեկամն էր։

Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար կինոռեժիսորը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին արժանացել է «Փարաջանովյան թալեր» մրցանակի։

Նա բազմիցս եղել է Հայաստանում. նրա ստորագրությունը կա նաև Կինոյի տան  բուխարու սրահի լեգենդար պատին։

«Էլդար Շենգելալայի կորուստն, անշուշտ, մշակութային մեծ կորուստ է, վրացական կինոյի մեծ կորուստն է։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում կինոռեժիսորի ընտանիքին, հարազատներին, մեր վրացի գործընկերներին, նրա կինոարվեստի երկրպագուներին»,-ասվում է ՀՀ կինոգործիչների միության տարածած հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031