
Ռուսաստանն օգոստոսի 8-ին կմեկնարկի Ղազախստանի առաջին ատոմակայանի շինարարությունը

Ղազախստանում Ռուսաստանի կողմից առաջին ատոմակայանի շինարարության մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 8-ին Ալմաթիի մարզի Ուլկեն գյուղի մոտ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղազախստանի Ատոմային էներգիայի գործակալությունը։
Նշվում է, որ առաջին ատոմակայանի կառուցման աշխատանքների հանդիսավոր արարողության շրջանակներում կլինեն պաշտոնական ելույթներ, ինչպես նաև կսկսվեն հորատման աշխատանքները:
2024 թվականին Ղազախստանում անցկացվել է ատոմակայանի կառուցման վերաբերյալ հանրաքվե, քվեարկողների մեծամասնությունը կողմ է արտահայտվել նման ԱԷԿ-ի կառուցմանը։ Հունիսի 14-ին հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ «Ռոսատոմ»-ն ընտրվել է կայանի կառուցման կոնսորցիումի ղեկավար, քանի որ ներկայացրել է ամենաօպտիմալ առաջարկը։