Բաժիններ՝

Թրամփը ՀԱՄԱՍ-ի կապիտուլյացիայի կոչ է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի ավարտի պայման է համարել ՀԱՄԱՍ շարժման կապիտուլյացիան և պահվող պատանդների ազատ արձակումը։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:

«Գազայում հումանիտար ճգնաժամերին վերջ դնելու ամենաարագ ճանապարհն այն է, որ ՀԱՄԱՍ-ը հանձնվի և ազատ արձակի պատանդներին», – գրել է Թրամփը։

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հարձակում իրականացրեց Իսրայելի վրա, որի հետևանքով զոհվեց ավելի քան 1200 մարդ, շուրջ 250-ը գերեվարվեց։ Ի պատասխան՝ Իսրայելի զինվորականները ՀԱՄԱՍ-ի դեմ գործողություն սկսեցին Գազայի հատվածում, որտեղ իսրայելական հարվածների զոհերի թիվն արդեն գերազանցել է 60 000-ը։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է շուրջ 50 պատանդ, որոնց մի մասը կարող է ողջ լինել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031