ՍԴ-ն բավարարել է Դավիթ Հարությունյանի դիմումը. դատավորի վերաբերյալ վարույթը ԲԴԽ-ն պարտադիր պետք է վերանայի

Զորայր Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ ՍԴ կողմից կայացված ՍԴՈ-1791 որոշմամբ բավարարվել է Դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումը։

Մեջբերում. «(…) հաշվի առնելով սահմանադրական արդարադատության հիմքում ընկած սահմանադրահեն գաղափարներն ու արժեբանությունը, Սահմանադրական դատարանի որոշումների սահմանադրաիրավական բովանդակությունն ու իրավական ազդեցությունը նաև անձի սահմանադրական իրավունքների երաշխավորման համատեքստում՝ Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ անթույլատրելի է Սահմանադրական դատարանի որոշումները հանրային իշխանության որևէ մարմնի կողմից «հայեցողության» պատրվակով անտեսելը կամ դրանք ընտրողաբար կատարելը: (…)»։

Ըստ եզրափակիչ մասի առաջին կետի՝

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով ըստ էության վերանայելը (որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը) Բարձրագույն դատական խորհրդի պարտադիր լիազորությունն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031