Բաժիններ՝

Լոռիում քրեական վարույթներով վերականգնվել է 14 միլիոն դրամի վնաս

Լոռու մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, քրեական վարույթներով վերականգնվել է 14 միլիոն 246 հազար դրամի վնաս:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ նույն ժամանակահատվածում, պետությանը և համայնքին պատճառված վնասի՝ վերջնական դատական ակտերով վերականգնված գումարի չափը կազմել է 3 միլիոն 273 հազար դրամ:

Դեռևս օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերով բավարարված գումարի չափը կազմում է 41 միլիոն 679 հազար դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս