Բաժիններ՝

Arca համակարգի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Arca համակարգի բնականոն աշխատանքը լիովին վերականգնվել է։ Այս մասին  հայտնում են «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից։

«Ժամը 15:25-ից սկսած Arca համակարգի բնականոն աշխատանքը լիովին վերականգնվել է։

Մեր տեխնիկական թիմը գործել է առավելագույն արագությամբ՝ ապահովելու համակարգի կայունության և գործունակության վերականգնումը հնարավորինս սեղմ ժամկետներում։

Առաջացած տեխնիկական խափանման համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- մասնավորապես նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ

Ավելի վաղ ընկերությունը տեղեկացրել էր, որ տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների պատճառով հուլիսի 29-ին 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս