Բաժիններ՝

Թուրքիայում շարունակվում են անտառային հրդեհները

Թուրքիայի իշխանությունները Մերսին և Քարաբուկ նահանգների մի քանի շրջանների ավելի քան 1,300 բնակիչների են տարհանել անոմալ շոգի պատճառով բռնկված լայնածավալ անտառային հրդեհների պատճառով, հաղորդում է NTV-ն։

Անթալիայի արևելյան նահանգում բռնկված անտառային հրդեհը շաբաթ ուժեղ քամու պատճառով ընդգրկել է հարևան Մերսին նահանգի մի քանի շրջաններ։

«Նախազգուշական միջոցառումների շրջանակներում Մերսին նահանգի Քարաաղա գյուղի 125 և Լալե գյուղի 139 բնակիչներ, ինչպես նաև 260 մանր եղջերավոր անասուններ տարհանվել են: 613 տների ավելի քան հազար բնակիչ տարհանվել է», – հայտնել է հեռուստաալիքը։

Հրշեջները շարունակում են մարել նաև երկրի հյուսիսում գտնվող Քարաբուկ նահանգի Չավուշլար գյուղի մոտակայքում բռնկված անտառային հրդեհը։

Գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի խոսքով՝ շաբաթ հրշեջներին հաջողվել է տեղայնացնել վեց նահանգներում բռնկված յոթ անտառային հրդեհ։ Մասնավորապես, հեռուստաալիքը նշում է, որ Ալանիա նահանգի Սողյութ սարահարթում բռնկված հրդեհի հետևանքով ոչնչացվել է 40 հեկտար անտառ։

Թուրքիայի արևելյան մի շարք քաղաքներում ջերմաստիճանը մոտեցել է 50 աստիճանի: Օդերևութաբանության գլխավոր վարչության (MGM) կանխատեսման համաձայն՝ Թուրքիայում անոմալ շոգը կպահպանվի մինչև օգոստոսի 2-ը՝ 7-12 աստիճանով գերազանցելով սեզոնային միջին ջերմաստիճանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս