Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Մոբայլ սենթր Արթ»-ը

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 986 մլրդ 71 մլն դրամ, նախորդ տարվա համադրելի ցուցանիշը կազմել է 900 մլրդ 401 մլն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 85 մլրդ 670 մլն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 819 մլրդ 419 մլն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշից 53 մլրդ 271 մլն դրամով ավելի։ Իսկ մաքսային մարմին կատարված վճարումներիը կազմել են ավելի քան 166 մլրդ 651 մլն դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 32 մլրդ 398 մլն դրամով։

2025–ի առաջին կիսամյակի տվյալներով ՀՀ–ի 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Մոբայլ սենթր Արթ»–ը

2–րդ հորիզոնականում «Գրանդ տոբակոն» է, եռյակը եզրափակում է «Գազպրոմ Արմենիան»։ Հաճախակի այս ցուցակի 1–ին հորիզոնականում հայտնված ԶՊՄԿ–ն, այս անգամ 6–րդ հորիզոնականում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031