Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան
Թուրք լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը մայիսի 21-ից 25-ը մի լուսանկարիչների խմբով այցելել է Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Խմբի ղեկավարը՝ Աքբաշը, Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել Թուրքիայում հրապարակվող միակ հայկական «Ակոս» թերթի համար:
Նշվում է, որ Աքբաշը հայտնի է աշխրահի տարբեր երկրներում 40 տարի ի վեր իրականացված լուսանկարչական գործունեությամբ:
Լուսանկարները ստորև՝
Հանրապետության հրապարակ՝

Գառնու հեթանոսական տաճար՝

Քարերի Սիմֆոնիա՝

Սևանավանք՝

Հանրապետության հրապարակ, Հայաստանի պատմության թանգարան՝

Սանահինի վանական համալիր՝

Երևան, Հանրապետության հրապարակ՝

Երևան-Գյումրի ավտոմայրուղի, Արարատ լեռն ու կակաչները՝


